00:00:00

Դուբայում խեղդվել է պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Քրիս Յուբենկի որդին, որը մեկ ամիս առաջ հայր էր դարձել

13:25, 10 հուլիս 2021 Պատահարներ

Դուբայում խեղդվել է հայտնի բրիտանացի բռնցքամարտիկ Քրիս Յուբենկի որդին, որը նույնպես բռնցքամարտիկ էր, իսկ վերջերս դեբյուտն էր ունեցել ММА-ում, գրում է The Sun-ը: Մի քանի օրից կլրանար Սեբաստյան Յուբենկի ծննդյան 30-ամյակը: Նա ուներ կին և մեկ ամսական երեխա: Նշվում է, որ Սեբաստյանն ընտանիքի հետ բնակվում էր Դուբայում և մահացել է լողափերից մեկում: Սեբաստյանը պրոֆեսիոնալ ռինգում երկու մարտ է անցկացրել և երկուսն էլ հաղթել է, իսկ ММА-ում հասցրել է անցկացնել միայն մեկ մարտ: Քրիս Յուբենկը, Սեբաստյանից բացի, ունի ևս 3 երեխա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր