00:00:00

Վթար Նորագավիթ թաղամասի 1-ին փողոցում. կա տուժած

04:01, 05 մայիս 2018 Պատահարներ

Մայիսի 4-ին, ժամը 13:00-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Նորագավիթ թաղամասի 1-ին փողոցում գտնվող գազալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «BMW» մակնիշի (վարորդը՝ Է. Ք.) եւ «ՎԱԶ-2106» մակնիշի (վարորդը՝ Վ. Հ.) ավտոմեքենաները, որից հետո «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը: Փրկարարները Վ. Հ.-ին ավտոմեքենայից դուրս են բերել եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր