00:00:00

Էրեբունու ոստիկանները բացահայտել են թանկարժեք հեծանիվների գողություններ

21:09, 09 հուլիս 2021 Պատահարներ

Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները ձեռնարկել էին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնք արդյունք տվեցին հուլիսի 6-ի լուսադեմին: Ժամը հինգին Տիգրան Մեծի պողոտայում նրանք կանգնեցրին մի հեծանվորդի և, թանկարժեք հեծանիվով հանդերձ, բերման ենթարկեցին: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից: Արարատի մարզի Սուրենավան գյուղի 49-ամյա բնակիչը, հասկանալով, որ հերքելն անիմաստ է, խոստովանեց արարքը: Պարզվեց, որ նա բռնվելուց մոտ երկու ժամ առաջ Նոր Արեշի բակերից գողացել էր երկու հեծանիվ ու քանի որ չէր կարող երթևեկել միանգամից երկու փոխադրամիջոցով, դրանցից մեկը թաքցրել էր մի խուլ անկյունում: Տղամարդը թաքստոցից ներկայացրել է երկրորդ հեծանիվը: Քրեական հետախույզներին հաջողվել է նաև գտնել հեծանիվների տերերին: Հանգամանքները պարզվում են:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր