00:00:00

Բաղրամյան պողոտայում «BMW» մակնիշի 2 ավտոմեքենա է բախվել, կան վիրավորներ

10:08, 09 հուլիս 2021 Պատահարներ

Հուլիսի 9-ին՝ ժամը 01։06-ի,ն Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 3 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ բախվել են երկու ավտոմեքենա, կա արգելափակված տուժած։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ բախվել են «BMW 530» և «BMW 3» (վարորդ՝ Ռ․ Ա․) մակնիշների ավտոմեքենաները: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «BMW 530» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր: Փրկարարները «BMW 530» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը ևս հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր