00:00:00

Փրկարարները մարել են տրոլեյբուսի խցիկում բռնկված հրդեհը

02:54, 05 մայիս 2018 Պատահարներ

ՀՀ  արտակարգ իրավիճակների  նախարարության «911» ծառայությունը մայիսի 4-ին, ժամը 14:40-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Գայի պողոտայի սկզբնամասում՝ «Ակվատեկ» մարզաառողջարարական համալիրի մոտակայքում, այրվում է տրոլեյբուս: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:55-ին, մարվել՝ 15:08-ին: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ Հրաչյա Աճառյան 39/8 հասցեում գտնվող «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի մոտակայքում այրվել է տրոլեյբուսի մեքենավարի խցիկը՝ մոտ 4 քմ, ուղևորի խցիկը՝ մոտ 0,5 քմ, և կոտրվել՝ դիմապակին:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր