«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Արայիկ Հարությունյանի համոզմամբ՝ Ազգային ժողովի պատգամավոր, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ վարչապետ ընտրվելու դեպքում կադրային խնդիր չի լինի:
Հարությունյանը նշել է, որ կա բավարար կադրային ռեսուրս նոր կառավարություն կազմելու համար: «Դա չի նշանակում, որ կառավարությունը մի կուսակցության ձեռքում է լինելու, այլ «ազգային համաձայնության կառավարություն» է կազմվելու: Դաշտում առկա արհեստավարժ կադրերը տեղ կգտնեն կառավարությունում: Սփյուռքից կան մասնագետներ, ովքեր ցանկություն են հայտնել մեզ հետ քննարկել ծրագրային որոշ դրույթներ և առաջարկներով հանդես գալ: Ինչպիսին կլինի կազմը` կիմանանք մայիսի 8-ից հետո»,- ասել է Հարությունյանը: