00:00:00

Թայվանում մինչեւ 5.4 բալ ուժգնությամբ մի շարք երկրաշարժեր են տեղի ունեցել

10:12, 08 հուլիս 2021 Պատահարներ

Հինգշաբթի 5.4 բալ ուժգնությամբ նոր երկրաշարժ է տեղի ունեցել Թայվանի արեւելյան հատվածում, որտեղ վերջին մեկ օրվա ընթացքում սեյսմիկ ակտիվություն է նկատվում: Այս մասին հայտնում է այս չինական կղզու սեյսմիկ ծառայությունը: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Հուալիեն քաղաքից 11.4 կմ հեռավորության վրա գտնվող ափամերձ գծում, իսկ աղբյուրը գտնվում էր 9.6 կմ խորության վրա: Ստորերկրյա ցնցումները զգացվել են Հուալիեն, Նանտոու, Իլան, Չժանհուա նահանգներում, ինչպես նաեւ՝ մի շարք քաղաքներում, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Նույն տարածքում նախորդ օրը նույն ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել: Այդ ժամանակից ի վեր այնտեղ գրանցվել էր ավելի քիչ մագնիտուդով շուրջ մեկ տասնյակ ստորգետնյա ցնցում: Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: 23 միլիոն բնակչություն ունեցող Թայվանը տեղակայված է Արեւելյան Ասիայի առավել ակտիվ սեյսմիկ գոտիներից մեկում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր