00:00:00

Ավտովթար Երևանում. բախվել են Mercedes G-ն ու թիվ 22 երթուղին սպասարկող ավտոբուսը

22:59, 07 հուլիս 2021 Պատահարներ

Այսօր՝ հուլիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:30-ից  21:00-ն ընկած ժամանակահատվածում Նոր Նորք վարչական տարածքում՝ Մինսկի փողոցում, բախվել են Mercedes G  մակնիշի և թիվ  22 երթուղին սպասարկող Hyundai մակնիշի ավտոբուսը:
Ինչպես դեպքի վայրից  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Օպերատիվորեն ժամանել են պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները, ինչպես նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչը: Ժանանել է նաև ոստիկանության Նոր Նորքի բաժնի հերթապահ խումբը: Ոստիկանությունը պարզում է վարոդների ինքնությունը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր