00:00:00

Արագածոտնի մարզում 28-ամյա տրակտորիստը «Բելառուս»-ով խոտ հնձելու ժամանակ կողաշրջվել է. կա վիրավոր

21:57, 07 հուլիս 2021 Պատահարներ

Երեկ՝ հուլիս 6-ին,  արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Այս մասին հայտնում  է shamshyan.com-ը: Ժամը 19:00-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ, 28-ամյա Ժորա Մկրտչյանը իր վարած «Բելառուս»  մակնիշի տրակտորով  Սարալանջ գյուղի հարակից դաշտում խոտ հնձելու ժամանակ կողաշրջվել է: Վթարի հետևանքով Ժ. Մկրտչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն: Դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝  1 մարտական հաշվարկով: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր