00:00:00

Կամչատկայում Ան-26-ի կործանումը խլել է 28 մարդու կյանք

16:43, 06 հուլիս 2021 Պատահարներ

Կամչատկայում կործանվել է Պետրոպավլովսկ-Կամչատսկից Պալանա գյուղ ուղևորվող Ան-26 մարդատար օդանավը, որում եղել է 28 մարդ: Նախնական տվյալներով՝ բոլորը զոհվել են: Երեքշաբթի առավոտյան Պետրոպավլովսկ-Կամչատսկի (Ելիզովո օդանավակայան) - Պալանա երթուղով կանոնավոր ուղևորափոխադրումներ կատարելիս, նպատակակետային օդանավակայանում վայրէջքի ժամանակից մոտ 10 րոպե առաջ, ռադիոկապը կորել է «Կամչատկայի ավիացիոն ձեռնարկության» ՓԲԸ պատկանող օդանավի անձնակազմի հետ: Անձնակազմը պետք է վայրէջք կատարեր Մոսկվայի ժամանակով 05.50-ին: Մոսկվայի ժամանակով ժամը 05: 55-ին Պալանայի օդանավակայանում հայտարարվել է տագնապ և կազմակերպվել փրկարարաորոնողական աշխատանք, որում ներգրավված էին օդանավակայանի փրկարարական ստորաբաժանումները, Կամչատկայի ավիացիոն ձեռնարկությունը, Արտակարգ իրավիճակների նախարարությունը և ՆԳՆ-ն, ներառյալ Ան -26 ինքնաթիռները և Մի-8 ուղղաթիռները: Խաղաղօվկիանոսյան նավատորմի ռազմածովային ավիացիայի Իլ-38 հակասուզանավային ինքնաթիռը միացել է որոնմանը: Օդանավը մի քանի ժամ փնտրում էին ցամաքում և ծովում: Տարբեր ենթադրություններ էին հնչում՝ օդանավի գտնվելու վայրի հետ կապված:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր