00:00:00

Դանակը ձեռքին մտել է թոշակառու կնոջ տուն, ծեծելով՝ փորձել է խեղդել, քաշել պոկել է ականջօղերը,դանակով վնասել նախաբազուկը

15:42, 06 հուլիս 2021 Պատահարներ

Հուլիսի 5-ին, ժամը 12.15-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Մարտունու բաժին հաղորդում էր ստացվել, որ Վաղաշեն գյուղում հարձակվել են նույն գյուղի 90-ամյա բնակչուհու վրա, պոկել ականջօղերը, ինչի հետևանքով պատռվել են ականջների բլթակները: Ոստիկանությունից հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 12.00-ի սահմաններում Վաղաշեն գյուղի 44-ամյա բնակիչը, գլխարկը գլխին քաշած, դանակը ձեռքին, մտել է թոշակառու կնոջ տուն, քաշելով հանել է տնից, ձեռքերով հարվածներ հասցնելով՝ փորձել է խեղդել նրան, ապա քաշել պոկել է ոսկյա ականջօղերը, պարանոցի ոսկյա կախազարդը և դանակով վնասելով նախաբազուկը՝ դիմել է փախուստի: Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով հարուցվել է քրեական գործ: 44-ամյա տղամարդը ձերբակալվել է: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր