00:00:00

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանից արձագանքում են

23:44, 04 մայիս 2018

Ներկայացնում ենք  Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հասարակության հետ կապերի և լրատվության բաժնի պաշտոնական պատասխանը: Մայիսի 4-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ու էլեկտրոնիկայի ինստիտուտի դասախոս Աշոտ Հովսեփյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է բաց նամակ, որում իր կողմից նշած դեպքերը չեն համապատասխանում իրականությանը: Բաց նամակում պատմվում է ապրիլի 14-ին դասախոսի կողմից ֆեյսբուքում կատարած մեկ այլ մեկնաբանության և դրան հաջորդած մտացածին դեպքերի մասին: Իր բաց նամակում Ա.Հովսեփյանը մասնավորապես գրում է՝ մեջբերում. «Շարժման սկզբում, կարծեմ, ապրիլի 14-ին, երբ լեղապարկի վիրահատությունից հետո ի վիճակի եղա հեռախոսով մտնել ֆեյսբուք, աչքովս ընկավ մեր ուսանողներից մեկի քննադատական գրառումը Պոլիտեխնիկի ղեկավարների հասցեին, ովքեր դասախոսների և ուսանողների վրա որոշ ճնշումներ են գործադրել՝ արգելելով մասնակցել գործադուլներին ու դասադուլներին: Ընդ որում, քննադատության մեջ ուսանողը օգտագործել էր «բույս» բառը, առանց այն անվանական վերագրելու այս կամ այն ղեկավարին: Անկախ ընտրած բառից, սա աննախադեպ քաջություն էր պոլիտեխնիկի ուսանողի կողմից, և ես քաջալերեցի ուսանողի համարձակությունը, մեկնաբանությունում գրելով՝ «Կեցցես (և այդ ուսանողի անունը)»: Ընդամենը երկու բառ: Հաջորդիվ Ա.Հովսեփյանը նշում է, որ այս մեկնաբանության պատճառով համալսարանի ղեկավարությունը իրեն հաջորդ տարի ժամեր չի տալու, հակառակ այն բանի, որ իր ամբիոնի վարիչը մյուս տարում իր համար նախատեսել էր որոշակի ժամեր: Ինչպես նաև նշվում է, որ հարցը բարձրացվել է ռեկտորատի նիստում և եղել է հրահանգում: Բաց նամակի առաջին հատվածը համապատասխանում է իրականությանը, և այո, դասախոս Ա.Հովսեփյանը կատարել է նման գրառում: Սակայն հաջորդիվ շարադրվածը չի համապատասխանում իրականությանը: Հարկ ենք համարում նշել, որ համալսարանի ղեկավարությանը, պրոֆեսորադասախոսական և ուսանողական համակազմի անդամներին «բույս» բառով բնորոշող ուսանողի, առավել ևս գրառմանը մեկնաբանություն արած դասախոսի վարքագիծը խրախուսելի չէ, ինչի կապակցությամբ եղել են մեկնաբանություններ ֆեյսբուքում: Զարմանք է հարուցում այն արձանագրումը, որ թե իբրև հարցը քննարկվել է ռեկտորատում և բոլոր ամբիոնների վարիչներին տրվել են հրահանգ քննարկել Ա.Հովսեփյանի հարցը:  Ինչպես հաղորդեց ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Հ.Գոմցյանը, նա համալսարանի ռեկտորից որևէ հրահանգ չի ստացել հարցը քննարկելու և աշխատակցին ազատելու վերաբերյալ: Նույնը հաստատեց նաև Տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ու էլեկտրոնիկայի ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար պրոֆեսոր Գ.Բարեղամյանը: Ափսոսանք ենք հայտնում նաև, որ պարոն Ա.Հովսեփյանին անձնապես առնչվող մի շարք կրիտիկական իրավիճակներում համալսարանը ցուցաբերել է առանձնակի վերաբերմունք և հոգածություն, ուստի և զարմանալի է նրա կողմից նման ապատեղեկատվություն տարածելը: Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ղեկավարությունը՝ ռեկտոր Ո.Մարուխյանի գլխավորությամբ, այս օրերին չի խոչընդոտել ուսանողների և աշխատակիցների ազատ կամարտահայտմանը և, ընդհակառակը, այժմ միջոցներ է ձեռնարկում ուսումնական պրոցեսը կազմակերպել այնպես, որ ուսանողությունը բնականոն ընթացքով մասնակցի քննաշրջանին և վերացնի առաջացած բացթողումները: Ի դեպ, ֆեսբուքում վիրավորական գրառում կատարած ուսանողը վաղուց իր զղջումն է հայտնել՝ դիմելով համալսարանի ղեկավարությանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր