00:00:00

Վրաերթ-ավտովթար Կոտայքի մարզում. Honda-ն վրաերթի է ենթարկել KIA-ի 26-ամյա վարորդին, ապա բախվել ավտոմեքենային

17:05, 04 հուլիս 2021 Պատահարներ

Այսօր՝ հուլիսի 4-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Ժամը 11:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 39-ամյա Աբրահամ Աբրահամյանը իր վարած  Honda  մակնիշի  ավտոմեքենայով Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում՝ Քասախ գյուղի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել Արմավիրի մարզի բնակիչ, 26-ամյա Անուշավան Հակոբյանին, ապա բախվել  վերջինիս կողմից կայանված KIA մակնիշի ավտոմեքենային: Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենան նրան տեղափոխել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է Մ. Ստեփանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Honda-ի վարորդը  տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության , պարզվել է,  որ նա սթափ է:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր