00:00:00

Արարատի աղբավայրում մոտ 5000 քմ տարածքում այրվում է աղբ

12:09, 04 հուլիս 2021 Պատահարներ

Հուլիսի 4-ին ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ մոտ 3000 քմ տարածքում  իրականացնում է հրդեհաշիջման աշխատանքներ Արարատ քաղաքի աղբավայրում․ առկա են ծխացող օջախներ։ Հիշեցնենք, որ Հունիսի 30-ին, ժամը 21։03-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատ քաղաքի աղբավայրում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ մոտ 5000 քմ տարածքում այրվում է աղբ։ Հրդեհը մեկուսացվել է հուլիսի 1-ին, ժամը 00։25-ին․ սահմանվել է հերթապահություն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր