00:00:00

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. ճակատ-ճակատի բախվել են ծիրանով բարձված Honda-ն ու ՎԱԶ-2110-ը. Honda-ն հայտնվել է ձորակում, կան վիրավորներ

22:42, 03 հուլիս 2021 Պատահարներ

Այսօր՝ հուլիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 94 կմ-ին բախվել են Լոռու մարզի բնակիչ, 33-ամյա Սուրեն Մամյանի վարած Honda մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ, 34-ամյա Հայկարամ Սիմոնյանի վարած ՎԱԶ-2110 մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ՎԱԶ-ի ուղևորներ, Արագոծոտնի մարզի բնակիչներ, 29-ամյա Միշա Սիմոնյանն  ու 26-ամյա Հովհաննես Գաբրիելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն: Օպերատիվ է գործել Ապարանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը: Բախման հետևանքով Honda-ն, որը բարձված է եղել ծիրանով, դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում: Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Անուշավան Աղաջանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվորեն ժամանել է նաև «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերության ներկայացուցիչը: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արագածի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր