00:00:00

Երեւանի ավագանու «Ելք» խմբակցությունը դիմել է քաղաքապետին՝ լուծարելու թիվ 11 դպրոցի տնօրենի հետ աշխատանքային պայմանագիրը

21:52, 04 մայիս 2018

Երեւանի ավագանու «Ելք» խմբակցությունը դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝  հորդորելով նրան լսել եւ կատարել Մոնթե Մելքանյանի անվան թիվ11 դպրոցի աշակերտների ծնողների պահանջը՝ կապված դպրոցի տնօրենի գործողությունների հետ՝ ազատելով նրան զբաղեցրած պաշտոնից: «Հարգելի՛ պարոն Մարգարյան, Երեւանի Մոնթե Մելքոնյանի անվան թ. 11  դպրոցի  աշակերտներն ու ծնողները եւ 110 մանկավարժներ իրենց ստորագրություններով պահանջում են լուծել դպրոցի տնօրենի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը, որովհետեւ  նրան այլեւս չեն վստահում  իրենց երեխաների կրթության իրավունքի իրացման գործընթացը ստորեւ նշված մի շարք պատճառներով: «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 5-րդ գլխի 19-րդ հոդվածում սահմանվում են ուսումնական հաստատություններում կրթական գործընթացի մասնակիցները, որոնց մեջ առաջին տեղում սովորողն է, երկրորդում՝ ծնողը, ապա մանկավարժական աշխատողներն ու վերջում՝ վարչական աշխատողները: Օրենքով ամրագրված այս հաջորդականությունը պատահական չէ, երեխաների կրթության սահմանադրական իրավունքի իրացնողները՝ մանկավարժները, աշխատավարձ են ստանում  այս գործընթացին մասնակցելու համար, իսկ տնօրենն էլ աշխատավարձ է ստանում երեխաների սահմանադրական իրավունքը Սահմանադրության եւ ՀՀ օրենքների տառին ու ոգուն համապատասխան  կազմակերպելու համար: «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ կետում ամրագրված հանրակրթության նպատակների մեջ ամենակարեւոր կետը ապագա քաղաքացու ձեւավորումն է, այն քաղաքացու, ով օրենքի 20-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն, իրավունք  ունի ազատ արտահայտելու սեփական կարծիքն ու համոզմունքները, որը ենթադրում է նաեւ այն պաշտպանելու իրավունք: Դա էլ փորձել են իրականացնել սովորողները, մանկավարժները, սակայն, քանի որ տնօրենը դպրոցում չի ապահովում օրենքով պահանջվող ժողովրդավարական կառավարման սկզբունքները («Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի հոդված 5, կետ 3), որոնց պարզապես չի տիրապետում, այլ կառավարում է իրեն հատուկ  հակաօրինական մեթոդներով: Դուք  պարտավոր եք լսել նրանց  ու կատարել այդ պահանջը: Պարտավոր եք լսել նաեւ ծնողների ու աշակերտների պահանջին միացած 110 մանկավարժներին, ովքեր այդ պահանջն ամրագրել են իրենց ստորագրություններով: Կից ներկայացնում եմ  ստորագրություններով ամրագրված այդ պահանջը»,- ասվում է խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի հաղորդագրությունում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր