00:00:00

Տավուշում տանիքը քամուց պոկվել, փակել է Իջևան-Ճամբարակ ճանապարհը, իսկ Լոռիում ծառն է ընկել

10:24, 03 հուլիս 2021 Պատահարներ

Հուլիսի 2-ին՝ ժամը 20։01-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օձուն-Ստեփանավան ավտոճանապարհի 9-րդ կմ-ին ծառն ընկել և երկկողմանի փակել է ճանապարհը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները ծառը մասնատել և հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից՝ այն դարձնելով անցանելի։ Հուլիսի 2-ին՝ ժամը 20:34-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գոշ գյուղի Այգետնակ փողոցում գտնվող տներից մեկի տանիքը քամու հետևանքով պոկվել և ընկնել է՝ փակելով Իջևան-Ճամբարակ ավտոճանապարհը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ քամու հետևանքով բարձրավոլտ էլեկտրական սյունը և տան տանիքը ընկել են ճանապարհին: Փրկարարները ճանապարհից հեռացրել են էլեկտրական սյունը (մոտ 7մ) և պոկված տանիքը (մոտ 70 քմ)՝ Իջևան-Ճամբարակ ավտոճանապարհը դարձնելով անցանելի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր