00:00:00

«Հունդայ» մակ­նիշի ավտոմեքենան ընկել է կից ձորակը․ 68-ամյա վարորդն ու քույրը մահացել են

18:48, 02 հուլիս 2021 Պատահարներ

 2021թ հուլիսի 1-ին` ժամը 17:30-ի սահմաններում, Սպիտակ-Երևան ավտո­ճա­­նապարհի 9-րդ կիլոմետրի հատվածում Երևանի 68-ամյա բնակչուհու կողմից վարած «Հունդայ» մակ­նիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանա­պար­հի երթևեկելի մասից և շրջվել կից ձորակում, որի հետևանքով վերջինս և նրա հետ ավտոմեքենայում գտնվող 62-ամյա քույրը, տեղում մահացել են: ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում կատարվել են ճանապարհատրանս­պոր­տա­­յին պատահարի դեպքի վայրի, տրանսպորտային միջոցի, դիակների զննություններ, նշանակվել են դիակի դատաբժշկական փորձաքննություններ, հանձնարարություն է տրվել հետա­քննութ­յան մարմնին: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ` դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր