00:00:00

Ողբերգական ավտովթար Լոռու մարզում. Hyundai Elantra-ն մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է ձորակում. 2 կին տեղում մահացել են

19:06, 01 հուլիս 2021 Պատահարներ

Այսօր՝ հուլիսի 1-ին,  ողբերգական ավտովթար  է տեղի ունեցել  Լոռու մարզում: Ժամը 17:50-ի Hyundai Elantra  մակնիշի ավտոմեքենան Երևան-Վանաձոր  ավտոճանապարհի Ջրաշեն գյուղի վարչական տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է  եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել կամրջի հարևանությամբ գտնվող ձորակում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սպիտակի թիվ 41 հրշեջ-փրկարարական ջոառտը՝ 1 մարտաան հաշվարկով: Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի, դասակի հրամանատար  Արման Սուքիասյանի գլխավորությամբ: ժամանել են նաև  ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանն ու հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանը: Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել մահացածներին և մոտեցրել օպերատիվորեն ժամանած Սպիտակի բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային: Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Սպիտակի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետի, Սպիտակի քննչական բաժնի պետի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածների ինքնությունը: Մահացածները կանայք են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր