00:00:00

Հեռացողները, երբեմն, վերադառնում են. Աղվան Վարդանյանը հայտարարությամբ է հանդես եկել

21:01, 04 մայիս 2018

ԱԺ նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանը, որին հարազատ Հ. Յ. Դաշնակցություն կուսակցությունը որոշել է հեռացնել շարքերից, հայտարարություն է տարածել, որում նշվում է հետևյալը. «Դաշնակցության համար ես երկու անգամ եմ երդվել: Առաջինը՝ 1990թ. ապրիլի 26-ին՝ անդամագրվելիս: Երկրորդը՝ 1996թ. ապրիլի սկզբին, Աթենքից Երևան վերադառնալուց առաջ, կոմայի մեջ Մարդու մահճակալի մոտ: Այս երդումը կուսակցության վարկը միշտ բարձր պահելու խոստում էր: Ազգային ժողովում իմ վերջին՝ խղճով ու համոզմունքով ելույթ-կեցվածքը անհատական պատասխանատվության դրսևորում էր՝ երդմանս հավատարիմ: Մնացածը տասներորդական է: Սեփական տեսակետ ունեցողներին ժողովուրդը, հավաքականությունները դժվար են հանդուրժում: Հետո ժամանակը պարզում է ջրերը. հեռացողները, երբեմն, վերադառնում են, հեռացնողները, երբեմն, մոռացվում: Երբեմն: Բայց սա էլ է տասներորդական: Գլխավորը՝ կոնկրետ իրավիճակում, կոնկրետ պահին, ով՝ ինչ է անում: Ասված է՝ արա՛ ինչ որ ճիշտ է, թող լինի՝ ինչ լինելու է: Այսքանը՝ ինձ Դաշնակցությունից հեռացնելու ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի որոշման վերաբերյալ»: Հիշեցնենք՝ Աղվան Վարդանյանը դեմ էր գնացել կուսակցության որոշմանը և չէր պաշտպանել վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր