00:00:00

Ողբերգական դեպք Լոռու մարզում. Պուշկինի լեռնանցքի 3-րդ ոլորանի հարևանությամբ ծառից կախված հայտնաբերվել է 33-ամյա տղամարդու դի

18:52, 01 հուլիս 2021 Պատահարներ

Այսօր՝ հուլիսի 1-ին,  ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 11:50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ  Պուշկինի լեռնանցքի 3-րդ ոլորանի մոտակայքում ծառից կախված քաղաքացու դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 37 հրշեջ-փրկարարական ջոկատը՝  1 մարտական հաշվարկով: Ժամանել են նաև  ոստիկանության Ստեփանավանի բաժնի օպերատիվ խումբն ու Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնի խումբը: Փրկարարները  ծառից իջեցրել են դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Ոստիկաններն ու քննիչները պարզել են դիակի ինքնությունը: Նա  33-ամյա Գևորգ Մանուկյանն էր: Փաստի առթիվ Ստեփանավանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկակասն փորձաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր