00:00:00

Փրկարարներն Արփա գետից դուրս են բերել «Suzuki» մակնիշի ավտոմեքենան

14:04, 01 հուլիս 2021 Պատահարներ

Հուլիսի 1-ին, ժամը 10։12-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ՃՏՊ-ի հետևանքով ավտոմեքենան հայտնվել է Արփա գետում․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները մասնատել են խոչընդոտող ծառի ճյուղերը, ավտոկռունկի միջոցով գետից դուրս բերել «Suzuki» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Ա․) և տեղափոխել ավտոքարշակի վրա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր