00:00:00

Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալու պարագայում ՍԻՄ-ը հայտարարում է իրեն ընդդիմություն

20:01, 04 մայիս 2018

Այսօր տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության նախագահության հերթական նիստը, որտեղ քննարկվեց ՍԻՄ կուսակցության դիրքորոշումը ստեղծված իրավիճակում: ՍԻՄ-ը հավանություն տվեց ՍԻՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանի քվեարկությանը ՀՀ վարչապետի հարցում, ինչպես նաեւ իր դիրքորոշմանը, որը արտահայտել է «Իրավունք» թերթի հոդվածով: ՍԻՄ նախագահությունը դատապարտեց  Նիկոլ Փաշինյանի եւ նրա կողմնակիցների ագրեսիվ  եւ հակաօրինական գործողությունները: Իր թեկնածությանը ընդդիմադիր պատգամավորների հանդեպ ահաբեկման հատուկ տեխնոլոգիաների կիրառմամբ կազմակերպված, հակաօրինական հոգեբանական եւ ֆիզիկական ճնշումների իրագործումը, հաշվեհարդարների  սպառնալիքները, անձնական տվյալների, այդ թվում` պատգամավորների ընտանիքների անդամների հասցեների հրապարակումը եւ այլ ահաբեկչական գործողությունները: Նման մթնոլորտում  վարչապետի ընտրությունը ՍԻՄ-ը համարում է հակասահմանադրական: Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալու պարագայում ՍԻՄ-ը հայտարարում է իրեն ընդդիմություն` ելնելով իր գաղափարախոսությունից, Հայաստանի եւ հայ ժողովրդի ապագայի վերաբերյալ իր տեսլականից, ինչպես նաեւ այն մթնոլորտից, որում տեղի է ունենում վարչապետի «ընտրությունը»: Միաժամանակ, ՍԻՄ-ը տարակուսանք է հայտնում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի  դիրքորոշման առթիվ, որը սահմանադրական կարգը եւ մարդու իրավունքները խստորեն պահպանելու գործողությունների փոխարեն, ըստ էություն միջոցներ չի ձեռնարկում զանգվածային անկարգությունները ու մարդու իրավունքների խախտումները, ինչպես նաեւ բռնի ուժով իշխանության զավթմանն ուղղված գործողությունները կանխելու ուղղությամբ: ՍԻՄ լրատվական ծառայություն

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր