00:00:00

Սերժ Սարգսյանի համակուրսեցին՝ դպրոցի տնօրենը, 3 տարի առաջ է ավարտել միջնակարգ դպրոցը (ֆոտո)

19:35, 04 մայիս 2018

Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցի տնօրեն Ռուզաննա Ազիզյանը, պարզվում է, բոլորովին վերջերս է ավարտել միջնակարգ դպրոցը: Տիկին Ռուզաննայի ֆեյսբուքյան էջում «իմ մասին» բաժնում նա կրթության մասին տեղեկատվություն է տեղադրել՝ նշելով, որ 2015 թվականին է ավարտել արվեստիա ակադեմիան, ինչպես նաև Գալուստ Գյուլբենկյանի անվան թիվ 190 միջնակարգ դպրոցը՝ կրկին 2015 թվականին: Նշենք, որ Ռուզաննա Ազիայանը Սերժ Սարգսյանի համակուրսեցին է: Հենց նրա ղեկավարած դպրոցում այսօր մի շարք ծնողներ պահանջում էին նրա հրաժարականը:  Այս պարագայում ամենևին զարմանալի չէ, որ մի քանի տարի առաջ դպրոցն ավարտած և անհայտ եղանակներով տնօրեն դարձած անձից դժգոհությունները շատ-շատ են:  Դպրոցի տնօրեն Ռուզաննա Ազիզյանին աշխատանքից ազատելու պահանջով հավաքված աշակերտները, ծնողներն ու ուսուցիչները դրսում վանկարկել են, մինչ ներսում՝ տնօրենի աշխատասենյակում, մի խումբ տնօրենի կողմնակից ծնողներ փորձել են համոզել լրատվամիջոցների ու ՀԿ-ների ներկայացուցիչներին, որ տնօրենը երբեւէ չի խոչընդոտել ցույցերի անցկացումը: Ինքը՝ Ռ. Ազիզյանը, նշել է, որ այդ ամենը իր դեմ հատուկ մշակված արշավ է, ինքը չի ճանաչում իր ուսուցիչներին ու աշակերտներին, նրանց հեղափոխել են ու իր դեմ տրամադրել: Դանիել Իոաննիսյանն էլ հայտարարել է, որ իր ձեռքի տակ ձայնագրություններ ունի, որտեղ այդ դպրոցի տնօրեն Ազիզյանը, 10 այլ անձանց հետ միասին ՀՀԿ-ի համար ձայների ցուցակներ է կազմել՝ իր  ցուցակում ներառելով 170 մարդու:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր