00:00:00

Շիրակի պետհամալսարանի ռեկտորը աշխատանքից ազատել է Սամվել Ֆարմանյանի քրոջը

19:19, 04 մայիս 2018

Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով՝ Շիրակի պետական համալսարանի տխրահռչակ հանրապետական ռեկտոր Սահակ Մինասյանը աշխատանքից ազատել է համալսարանի պրոռեկտորներից Անահիտ Ֆարմանյանին։ Սույն տեղեկատվությունը մեզ հետ զրույցում հաստատեց Անահիտ Ֆարմանյանը՝ նշելով, որ մայիսի 3-ի երեկոյան իրեն ծանուցում է ուղարկվել այն մասին, որ հաջորդ օրվանից ինքն այլեւս աշխատանքի չէ եւ չի զբաղեցնում պրոռեկտորի պաշտոնը։ Անահիտ Ֆարմանյանը նշեց, որ ինքը չի ստորագրել ծանուցման տակ եւ այն անօրինական է համարում։ Հիշեցնենք, որ Անահիտ Ֆարմանյանը ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանի քույրն է։ Նշենք նաեւ, որ Անահիտ Ֆարմանյանն այս առնչությամբ գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում եւ լուսանկարներ հրապարակել․ ՇՊՀ-ի ռեկտոր Սահակ Մինասյանը՝ խստագույնս խախտելով աշխատանքային օրենսգիրքը, սույն թվականի մայիսի 3-ին ժամը 17:00-ին ծանուցել է մայիսի 4-ին աշխատանքից հեռացնելու մասին (տե՛ս ծանուցումը և հրամանը): Վստահ եմ, որ դատական կարգով կվերականգնվեն իմ աշխատանքային իրավունքները: Բուհում տեղի ունեցած և տեղի ունեցող գործընթացների մասին մոտ օրերս կարտահայտվեմ առավել ամբողջական՝ ինչպես խոստացել եմ: Фото Anahit Farmanyan. Фото Anahit Farmanyan.    

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր