00:00:00

Նամակ Նիկոլ Փաշինյանին. «Մեր երկրի ամեն մի անկյունը մաքրենք աղբից»

14:49, 04 մայիս 2018

Հարգելի Նիկոլ, իրավամբ ժողովրդական առաջնորդի կոչումը վաստակած մեծարգո Նիկոլ Փաշինյան Գիտեմ, հատկապես այս օրերինահավոր «խառն» եք և զբաղված: Սակայն մի խնդրանքով եմ դիմում Ձեզ: Թեև, անկեղծ ասած, հազար ու մի հարց ու դիմում եմպատրաստվում Ձեզ ուղղել, սակայն դա՝ Ձեր վարչապետ ընտրվեց հետո միայն: Հիմա ընդամենը մեկ առաջարկ ունեմ: Հայաստանի ողջ տարածքը, մեր հնամենի ու անկրկնելի գեզեցիկ քաղաքներն ու գյուղերը, պատմամշակութային հուշարձանների ուկոթողների տարածքները, բնության գեղատեսիլ վայրերը, անգամ մեր բակերը, ցավոք, պատվել են աղբով: Դիմելով Ձեզ՝ խնդրում եմ Ձեր վարչապետ ընտրվելու հաջորդ օրերին և հետո նախաձեռնել «Մաքուր Հայաստան» համաժողովրդականարշավ: Եվ մեր երկրի բոլոր բակիչներին կոչ անել՝ կրկին դուրս գալ և աղբից մաքրել մեր երկրի ամեն մի անկյունը: Հավատում եմ, որ դաՁեզ կհաջողվի և այդ արշավին կմիանա ողջ բնակչությունը: Հարգանքով՝ «Շիրակ կենտրոնի» նախագահ Վահան Թումասյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր