00:00:00

Հրդեհ Արևաշող գյուղում. դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ

11:24, 28 հունիս 2021 Պատահարներ

Հունիսի 28-ին, ժամը 02։46-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արևաշող գյուղի 2-րդ փողոցի տներից մեկում։ Հայաստանի ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։30-ին, մարվել՝ 04։19-ին։ Այրվել են տան տանիքը (մոտ 96 քմ) և ինքնաշեն խոհանոցի առաստաղի փայտե կառուցատարրերը՝ մասնակի (մոտ 15 քմ):

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր