00:00:00

Ուժեղ քամին ծառեր է շրջել Երևանում և Պրիվոլնոյե-Սվերդլով ավտոճանապարհին

17:57, 27 հունիս 2021 Պատահարներ

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունիսի 26-ին, ժամը 20։17-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Կարախանյան փողոցում քամու հետևանքով ծառն ընկել է ավտոտնակի վրա։ Դեպքի վայր է մեկնել Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Փրկարարները ծառը հեռացրել են ավտոտնակի վրայից։ Ըստ աղբյուրի՝ հունիսի 26-ին, ժամը 21։07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոլդովական փողոցում ծառը շրջվել և փակել է ճանապարհի երթևեկելի հատվածը։ Դեպքի վայր է մեկնել Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Փրկարարները ծառը դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահմանազատել տարածքը։ ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ հունիսի 27-ին, ժամը 02։35-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պրիվոլնոյե-Սվերդլով ավտոճանապարհի 1-ին կմ-ին ծառն ընկել և փակել է ճանապարհը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարաները ծառը մասնատել և հեռացրել են ավտոճանապարհից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր