00:00:00

Երևան-Սևան ավտոճանա­պարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել ձորը. կա տուժած

14:32, 27 հունիս 2021 Պատահարներ

Հունիսի 27-ին, ժամը 10:48-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանա­պարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել մոտակա ձորը․ կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Mercedes» մակնիշի ավ­տոմեքենան (վարորդ՝ Տ․ Պ․, ծնված 1990 թ.), դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատ­վածից, սահել ձորը (մոտ 50 մ) և բռնկվել։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդը և ուղևոր Գ․ Մ․-ն (ծնված 1989 թ.) հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:14-ին, մարվել՝ 11:28-ին։ Այրվել է ավտոմեքենան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր