00:00:00

«Ազիզյան, հեռացիր». Թիվ 11 դպրոցի աշակերտները պահանջում են տնօրենի հրաժարականը (ուղիղ)

17:41, 04 մայիս 2018

Երեւանի Մոնթե Մելքոնյանի նավան թիվ 11 դպրոցում լարված դրություն է: Դպրոցի աշակերտները, ծնողները եւ այլ քաղաքացիները հավաքվել են դպրոցի բակում եւ պահանջում են տնօրեն Ռուզան Ազիզյանի հրաժարականը: Նրանք պնդում են,որ դպրոցի տնօրենը իրենց արգելել է մասնակցել Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած բողոքի ակցիաներին, հայտնում է News.am-ը: Նրանք «Ազիզյան, հեռացիր» վանկարկումներով մտան դպրոց եւ պահանջում են հանդիպում տնօրեն  Ազիզյանի հետ: 3 աշակերտ եւ մեկ ծնող կանգնել են դպրոցի տնօրենի դռան մոտ եւ չեն թողնում, որ բողոքի ակցիա իրականացնողները հանդիպեն դպրոցի տնօրեն Ռուզան Ազիզյանի հետ: Վերջապես ներսից դուռը բացեցին եւ լրագրողներն ու ակցիայի մասնակիցները մտան տնօրենի աշխատասենյակ: «Այն ինչ-որ կազմակերպվեց մեր վարչապետի դեմ, շարունակությունը հիմա էլ դպրոցներ է գալիս, մեր դեմ: Թող հանեն  դպրոցները քաղաքականությունից, թող հանեն դպրոցները որպես ընտրատեղամաս: Սուտ է, որ ես արգելել եմ՝ երեխաներին գնալ ակցիաների»,-ասաց տնօրենը՝ նշելով, որ նա նաեւ արգելել է դրամահավաքությունը դպրոցում: Լրագրողի դիտարկմանը, թե  «Ելք» խմբակցության ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը հայտարարել է, որ իրենք դիմելու են քաղաքապետին եւ պահանջելու են նրա հրաժարականը, տնօրենն ասաց, որ կա օրենք եւ կարգ եւ ինքը կսպասի դրան: Աշակերտներին աջակցելու են եկել շարժման մասնակիցներ՝ Դանիել Իոաննիսյանը, Անահիտ Բախշյանը, Դավիթ Խաժակյանը: Նշենք, որ Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի տնօրեն Ռուզաննա Ազիզյանը ՀՀ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի համակուրսեցին է: https://www.facebook.com/newsamarm/videos/1885245431498629/  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր