00:00:00

Արտակարգ դեպք Երևանում. Դավիթաշենում հրկիզել են տրակտորը

21:35, 26 հունիս 2021 Պատահարներ

Այսօր՝ հունիսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է  shamshyan.com-ը: Ժամը 04:48-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդի խճուղում՝ Օլիմպավանի հարևանությամբ, տրակտոր է այրվում: Դեպքի վայր է ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 13 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով:   Հրշեջները քաղաքացիների օգնությամբ մարել են «GSB» մակնիշի LL1853 համարանիշի տրակտորում առաջացած հրդեհը: Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի և ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի օպերատիվ խմբերը: Գ. Շամշյանի տեղեկություններով, տրակտորը պատկանում է Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ Արթուր Ղազինյանին, իսկ այն ոչ թե այրվել է, այլ՝ միտումնավոր հրկիզել են: Այդ պահը ֆիքսված է նաև տեսախցիկի կողմից: Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր