00:00:00

Բոյկոտել ենք ընտրությունները՝ ելնելով ներկա քաղաքական իրավիճակից. Մարուքյանը՝ ՍԴ անդամի ընտրության մասին

16:56, 04 մայիս 2018

ԱԺ-ում ՍԴ անդամի ընտրություններից հետո լրագրողների հետ զրույցում «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ասաց որ իրենք բոյկոտել են ՍԴ անդամի թեկնածուի ընտրությունները՝ ելնելով ներկա քաղաքական իրավիճակից, ինչպես նաեւ հաշվի առնելով մասնագիտացված ՀԿ-ների կողմից բարձացված մտահոգությունը: Նրա խոսքով, իրենք Էմիլ Բաբայանի դեմ, որպես մասնագետ, որեւէ խնդիր չունեն. «Գիտենք, որ բարձր պատրաստվածությամբ մասնագետ է, բայց ընթացակարգի հետ կապված խնդիրներ կան, եւ կարծում եմ, որ ընթացակարգերի պահպանման դեպքում 10 օր հետո հնարավոր է ներկայացնել թեկնածուի», - նշեց Մարուքյանը։ Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 4-ին, ԱԺ-ում չհաջողվեց ՍԴ անդամ ընտրել ՀՀ նախագահի կողմից առաջադրված թեկնածու Էմիլ Բաբայանին: Պատճառն այն է, որ «Ծառուկյան» եւ «Ելք» խմբակցությունները չմասնակցեցին ընտրությանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր