00:00:00

Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում. 46-ամյա վարոդը կոմբայնով կողաշրջվել և ընկել է ձորը. կա վիրավոր

12:19, 26 հունիս 2021 Պատահարներ

Երեկ՝ հունիսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Ժամը 17;00-ի սահմաններում Նոյեմբերյան համայնքի Բերդավան բնակավայրի բնակիչ՝ 46-ամյա Արայիկ Ե-ն իր վարած «Նիվա» մակնիշի առանց համարանիշի կոմբայնով Կողբ բնակավայրի վարչական տարածքում գտնվող «Ղիասի քար» կոչվող հանդամասում դեռևս անհայտ հանգամանքներում կորցրել է մեքենայի կառավարումը, կողաշրջվել և ընկել ձորը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Արայիկ Ե-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր