00:00:00

Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. 45-ամյա վարորդը Mercedes-ով մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ

11:14, 26 հունիս 2021 Պատահարներ

Այսօր՝ հունիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Ժամը 00։05-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 45-ամյա Ստեփան Գալստյանը իր վարած Mercedes C230 մակնիշի 50 ՏT 101 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 30 կմ հատվածում դեպի Սևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշներին և մոտ 30 մետր առաջ ընթանալով՝ հայտնվել բաժանարար գոտու հատվածում։ Վթարի հետևանքով վարորդ Ս. Գալստյանն ու նրա ուղևոր՝ ՌԴ քաղաքացի, 32-ամյա Նաստյա Չեխովսկայան մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Չարենցավանի հիվանդանոց,  որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները։ Հրշեջ-փրկարարները հոսանքարզկել են ավտոմեքենան, այնուհետև քաղաքացիների օգնությամբ մեծ դժվարությամբ նախ ավտոմեքենայի միջից դուրս են բերել երկաթե արգելապատնեշները, ապա քարշակով տեղափոխել ոստիկանության Չարենցավանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր