00:00:00

Լոռու մարզում 32-ամյա տրակտորիստը հետընթաց կատարելիս գլորվել է ձորը. նա հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է

23:17, 25 հունիս 2021 Պատահարներ

Այսօր՝ հունիսի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Ժամը 18:00-ի սահմաններում Օձուն համայնքի Ամոջ բնակավայրի  «Յոլկուտի տակ»  կոչվող տարածքում Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի բնակիչ, 32-ամյա Գևորգ Այվազյանը իր վարած   «Բելառուս» մակնիշի տրակտորով խոտ հավաքելու ժամանակ  հետընթաց կատարելիս կորցրել է տրակտորի կառավարումը և մոտ 160 մետր գլորվել դաշտի զառիթափ տեղանքում: Գ.Այվազյանը մարմնական վնասվածքներով Ալավերդու բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի  242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր