00:00:00

Ծեծկռտուք Մաստարայում. Փայտե ձողեր ու դանակ. Երեք տղամարդ կեսգիշերին տեղափոխվել է հիվանդանոց

22:20, 25 հունիս 2021 Պատահարներ

Հունիսի 23-ին, կեսգիշերն անց, հիվանդանոցից ոստիկանության Թալինի բաժին ահազանգ էր ստացվել, որ կտրած-ծակած և պատռված վերքերով բուժօգնության են տեղափոխվել երեք տղամարդ։ Ոստիկանությունից հայտնում են, որ բժշկական կենտրոն մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը պարզեց, որ հունիսի 22-ին, ժամը 23-ի սահմաններում, նրանք Մաստարա գյուղում վիճաբանել են և մարմնական վնասվածքներ պատճառել իրար։ Հայտնաբերվել են դանակ ու փայտե ձողեր, որոնցով պատճառվել են մարմնական վնասվածքները։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ Կատարվում է քննություն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր