00:00:00

Կարեւոր տեղեկատվություն ՌԴ մեկնող ՀՀ քաղաքացիների համար

16:34, 04 մայիս 2018

ՖԻՖԱ-ի 2018թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության անվտանգության միջոցառումներով պայմանավորված Ռուսաստանի ներքոհիշյալ քաղաքներում, որտեղ տեղի են ունենալու առաջնության հանդիպումները, 2018թ․ մայիսի 25-ից հուլիսի 25-ը ընկած ժամանակահատվածում մտցված է հատուկ ռեժիմ՝
  • Վոլգոգրադ
  • Եկատերինբուրգ
  • Կազան
  • Կալինինգրադ
  • Մոսկվա
  • Նիժնի Նովգորոդ
  • Դոնի Ռոստով
  • Սամարա
  • Սանկտ Պետերբուրգ
  • Սարանսկ
  • Սոչի
  Հատուկ ռեժիմը ենթադրում է ՝  
  • oտարերկրյա քաղաքացիները, այդ թվում նաև ՀՀ քաղաքացիները, պարտավոր են  ՌԴ վերոնշյալ քաղաքներ մուտք գործելուց հետո 24 ժամվա ընթացքում հաշվառվել ՌԴ ՆԳ նախարարության համապատասխան տարածքային մարմնում,
 
  • սահմանափակվելու է նշված քաղաքներ ուղևորափոխադրող ավտոբուսների մուտքը,
 
  • նշված ժամանակահատվածում խստացվելու է նաև միգրացիոն հսկողությունը:
    Հարգելի ՀՀ քաղաքացիներ, խնդրում ենք պահպանել ՌԴ տարածքում գտնվելու կանոնները. հիշեք, որ անգամ փոքր    իրավախախտումները կարող են խիստ միջոցների կիրառման պատճառ դառնալ: Առավել մանրամասն տեղեկություններ  կարող եք ստանալ հետևյալ կայքէջից՝ http://publication.pravo.gov.ru/Document/View/0001201705100001        ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն պետական ծառայություն

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր