00:00:00

Մաստարա գյուղում վիճաբանել են և մարմնական վնասվածքներ պատճառել իրար. հայտնաբերվել են դանակ ու փայտե ձողեր

19:17, 25 հունիս 2021 Պատահարներ

Հունիսի 23-ին, կեսգիշերն անց, հիվանդանոցից ոստիկանության Թալինի բաժին ահազանգ էր ստացվել, որ կտրած-ծակած և պատռված վերքերով բուժօգնության են տեղափոխվել երեք տղամարդ։ Բժշկական կենտրոն մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը պարզեց, որ հունիսի 22-ին, ժամը 23-ի սահմաններում, նրանք Մաստարա գյուղում վիճաբանել են և մարմնական վնասվածքներ պատճառել իրար։ Հայտնաբերվել են դանակ ու փայտե ձողեր, որոնցով պատճառվել են մարմնական վնասվածքները։
Դեպքի հանգամանքները պարզվում են։ Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր