00:00:00

ՀՀԿ-ն միասնական կողմ կքվեարկի՞ Փաշինյանին

15:35, 04 մայիս 2018

Մեր որոշումը կլինի միասնական: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց  ԱԺ «ՀՀԿ» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով մայիսի 8-ին կայանալիք վարչապետի ընտրությանը: Դիտարկմանը, որ նախկինում էլ ՀՀԿ-ը նման դիրքորոշում հայտնեց, բայց դեմ քվեարկեց վարչապետի թեկնածու, Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը, Բաղդասարյանն ասաց. «Նախկինում մենք ասել ենք քվեարկության կայացման մասին, իսկ հիմա ասում ենք, որ մենք կօժանդակենք քվեարկությանը»: Հարցին՝ նշանակում է արդյոք, որ որոշ ՀՀԿ-ականներ կողմ կքվեարկեն Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Եթե չքվեարկեն, ո՞նց պետք է անցնի»: Ինչ վերաբերում է հարցին՝ նշանակում է արդյոք, որ ՀՀԿ-ն ազատ քվեարկության է թողնելու, Բաղդասարյանը հորդորեց թույլ տալ, որ նման հարցերն իրենց խմբակցությունը որոշի: Նշենք, որ ՀՀԿ-ում շարունակումում են իրարամերժ կարծիքներ հայտնել: Երեկ, որոշ ՀՀԿ-ական պատգամավորներ շարունակեցին պնդել, որ դեմ են քվեարկելու Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը, այսօր Վահրամ Բաղդասարյանը նշում է, որ իրենց որոշումը կլինի միասնական:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր