00:00:00

Ավտովթար՝ Երևանում. ժողովրդին հայտնի «Սառը ջրերի» մոտ բախվել են Volkswagen-ն ու BMW-ն, BMW-ն հայտնվել է կանաչ գազոնում, կա վիրավոր

17:30, 24 հունիս 2021 Պատահարներ

Այսօր՝ հունիսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։00-ի սահմաններում Նոր Արեշ թաղամասի 50 փողոցում՝ ժողովրդին հայտնի «Սառը ջրերի» մոտ, բախվել են BMW և Volkswagen մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, տեղում օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից տեղում բուժօգնություն է ստացել։
Բախման հետևանքով BMW-ն հայտնվել է կանաչ գազոնում։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննական և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննական խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Ժիրայր Մարգարյանի գլխավոումաբ։ Փաստի առթիվ Ժ. Մարգարյանի կողից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և տեղում բուժօգնությունը ստացած քաղաքացու ինքնությունը։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր