00:00:00

Երևանում 25-ամյա վարորդը Mercedes CLS 500–ով վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի, ապա տապալել լուսակիրն ու փողոցների անուններն ազդարարող ցուցանակը. վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց

23:59, 23 հունիս 2021 Պատահարներ

Այսօր՝ հունիսի 23-ին,  վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:40-ի սահմաններում Երևանի բնակիչ 25-ամյա Վանուշ Ստեփանյանը  իր վարած Mercedes CLS 500 մակնիշի ավտոմեքենայով Մաշտոցի պողոտա-Թումանյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել  2 հետիոտնի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթակվածներին օպերատիվորեն  դեպքի վայր ժամանած Երևանի  1-03 շտապօգնության բժիշկների հետ տեղափոխել Հերացու անվան թիվ համալսարանական հիվանդանոց: Օպերատիվորեն  ժամանել են ճանապարհային ոստիկանության  1-ին  սպայական գումարտակի 8-րդ դասակի ավագ տեսուչ Ռազմիկ Ասատրյանն ու տեսուչ Միշա Հակոբյանը: Վրաերթի մասին Երևանի ճանապարհային  ոստիկանության օպերատիվ կատավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել  է  ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննական և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ  Վարդան Բաբաջանյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Վ. Բաբաջանյանի  կողմից նյութեր են  նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը: Ֆոտոլրագրողը  հայտնում է, որ  Վ. Ստեփանյանը  հետիոտներին վրաերթի ենթարկելուց  հետո տապալել է խաչմերուկը կարգավորող լուսակիրն ու փողոցների անուններն ազդարարող ցուցանակը: Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է  Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր