00:00:00

Ճիշտ էլ կանի, որ վերացնի. Ալեքսանյան

14:42, 04 մայիս 2018

«Ժողովրդի թեկնածուի կողմից եմ»: Այս մասին, այսօր ԱԺ-ում  լրագրողների հարցին ի պատասխան, թե ում օգտին է քվեարկելու մայիսի 8-ին կայանալիք վարչապետի ընտրությանը, նշեց  ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը։ Հարցին, թե ով է ժողովդրի թեկնածուն, Ս.Ալեքսանյանն ասաց. «Կերևա էդ օրը, էլի»։ Դիտարկմանն՝ արդյոք վստահ չէ, որ Նիկոլ Փաշինյանն է ժողովրդի թեկնածուն, Ս.Ալեքսանյանը խուսափեց անուններ տալուց՝ արձագանքելով. «Վայ մամա ջան, ժողովրդի թեկնածուն ովա, ես իրա կողմից եմ, էլ ի՞նչ եք ուզում»։ Ի դեպ Ալեքսանյանը նաև ողջունեց Ն.Փաշինյանի մտադրությունը՝ պայքարել մենաշնորհի դեմ. «Ես բիզնես չունեմ, մենաշնորհ չունեմ։ Ճիշտ էլ կանի, որ վերացնի։ Ես կողմ եմ, մենաշնորհները թող սաղ վերացնի»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր