00:00:00

Խոշոր վթար Շիրակի փողոցում. Opel-ը բախվել է թիվ 33 երթուղու ավտոբուսին. Վիրավորների վիճակը ծանր է

14:21, 04 մայիս 2018 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, մայիսի 3-ին, ժամը 21:24-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Շիրակի փողոցում՝ բենզալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ եւ աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խումբը: Պարզվել է, որ բախվել են «Opel Astra G» մակնիշի (վարորդ 40-ամյա Ա. Ա.) ավտոմեքենան եւ թիվ 33 երթուղին սպասարկող «HIGER» մակնիշի (վարորդը՝ Ա. Չ.) ավտոբուսը: Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Ա. Ա.-ին եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վարորդը եւ ուղեւոր 29-ամյա Ա. Ե.-ն հոսպիտալացվել են «Աստղիկ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր: Փրկարարները փակել են «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր