Մի խումբ ակտիվիստներ պատրաստվում են այցելել Երեւանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոց: Քաղաքացիական ակտիվիստների ֆեյսբուքյան էջերից կատարված գրառումներից պարզ է դառնում, որ դպրոցի տնօրենը ճնշումներ է գործադրում այն ուսուցիչների եւ աշակերտների նկատմամբ, ովքեր մասնակցել են դասադուլներին:
Մասնավորապես Անի Կաղինյանը հետեւյալ գրառումն է արել
Տեղեկացնում եմ Ձեզ, որ 2018 թվ մայիսի 4-ին Ժամը 11 անց 30-ին Երևան քաղաքի Հարավ-Արևմտյան Բ2 թաղամասի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 հիմնական դպրոցում հասցեն՝ Զորավար Անդրանիկ փողոց Բ2 թաղամաս տեղի է ունենալու հավաք: Թիվ 11 հիմնական դպրոցի տնօրեն տիկին Ազիզյանը հանդիսանում է Սերժ Սարգսյանի համակուրսեցին, ով 2013 թվականի նախագահական քարոզարշավի ժամանակ ԿՐԱԿՈՏ ՏՂԱՄԱՐԴ անվանեց իր համակուրսեցուն: Տիկին Ազիզյանը ճնշում է գործադրում իր ուսուցչական կազմի նկատմամբ, անցել է պատժիչ գործողությունների այն ուսուցիչների նկատմամբ, ովքեր մասնակցել են գործադուլին և հավաքներին: Ծնողները և աշակերտները պահանջում են Ազիզյանի հրաժարականը:
Արամ Մանուկյանն էլ գրել է.
Քանի որ արձագանքը շատա ,ուրեմն ասեմ ՝էսօր ժամը 11 -ին գնում ենք Բանգլադեշի Մոնթե Մելքոնյանի անվան համար 11 դպրոց ,որի տնօրենը դեռ չի հասկացել ,որ իր կուրսեցի սերժիկը էլ չկա ու շարունակում է նեղացնել ուսուցիչներին ՝ ընդհուպ մինչև աշխատանքից հեռացնելու սպառնալիքներով ,քանի որ մասնակցել են դասադուլին :
Եկեք ,եթե ուզում եք )
ՀԳ կուզենայի ,որ լինեյին նաև իրավապաշտպաններ:
Հավելենք, որ Irakanum.am-ը սույն դպրոցում տեղի ունեցող իրադարձություններին ավելի վաղ էր անդրադարձել: Գրել էինք, որ Երեւանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանում գտնվող 11 դպրոցի բարձր դասարանի աշակերտները, ովքեր մասնակցում են դասադուլներին եւ բողոքի գործողություններին, տնօրենը կանչում է իր մոտ եւ նրանց հեռացնում դպրոցից:
Տնօրենը մեզ հետ զրույցում հերքել էր տեղեկությունները: Հիշեցնենք, որ Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցի տնօրեն Ռուզան Ազիզյանը Սերժ Սարգսյանի համակուրսեցին է: