00:00:00

Ողբերգական ավտովթար Արարատի մարզում, KIA-ն ճանապարհի մեջտեղում կողաշրջվել է. 16-ամյա տղան հիվանդանոցում մահացել է. 13-ամյա տղայի կյանքի համար բժիշկները պայքարում են

18:51, 22 հունիս 2021 Պատահարներ

Այսօր՝ հունիսի 22-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում KIA մակնիշի ավտոմեքենան Վեդի-Գոռավան–Արարատ ավտոճանապարհի Գոռավան գյուղի վարչական տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Վեդու հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են Վեդու բժշկական կենտրոն: Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար  Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ: Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Գրիշա Ամիրխանյանն ու ոստիկանության Արարատի բաժնի պետ  Վահագն Գրիգորյանը: Օպերատիվորեն  ժամանել են նաև  Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության Վեդու թիվ 26 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝   1 մարտական հաշվարկով: Մինչ դեպքի վայրում աշխատում էին ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչներ Գևորգ Պողոսյանն  ու Անուշավան Սաղոյանը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Արարատի բաժին, որ վիրավորներից մեկը մահացել է: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Ամբակում Գրիգորյանի, Վեդիի քննչական բաժնի պետ Արթուր Ավետյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ  Էդգար Զոհրաբյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Է. Զոհրաբյանի որոշմամբ հարուցվել է  քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242  հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը: Գ. Շամշյանի  տեղեկություններով՝ մահացածը Վեդի քաղաքի բնակիչ, 16-ամյա Մարտին Վարդանյանն էր, իսկ վիրավորը՝ Երևանի բնակիչ,   13-ամյա Էդվին Մարտիրոսյանն է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր