00:00:00

ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայողը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա հիվանդանոցում մահացել է

16:41, 22 հունիս 2021 Պատահարներ

Այսօր՝ հունիսի 22-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 10։00-ի սահմաններում Ստեփանավան քաղաքի բնակիչ՝ 22-ամյա Արթուր Նազարյանը իր վարած ՎԱԶ 21121 մակնիշի ավտոմեքենայով Տաշիր քաղաքի Երևանյան փողոցում վրաերթի է ենթարկել Բելառուսի Հանրապետության քաղաքացի՝ 70-ամյա Սամվել Մեհրաբյանին։ Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է «Տաշիր» բժշկական կենտրոն, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Տաշիր» բժշկական կենտրոն։ Մինչ դեպքի վայրում աշխատում էին ՃՈ ծառայողները, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Տաշիրի բաժին, որ ժամը 10։50-ի սահմաններում վրաերթի ենթարկվածը մահացել է։ Կայքի տեղեկություններով՝ վարորդ Ա. Նազարյանը ծառայում է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում՝ որպես պայմանագրային զինծառայող։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր