00:00:00

Երկու ուժեղ երկրաշարժ է գրանցվել Նոր Զելանդիայում

11:52, 21 հունիս 2021 Աշխարհ

 20 րոպե ընդմիջմամբ 6,4 եւ 5,8 մագնիտուդով երկրաշարժ Է գրանցվել Խաղաղ օվկիանոսում, Կերմադեկ աղեղնաձեւ կղզեխմբի (Նոր Զելանդիա) մերձակայքում: Այդ մասին հաղորդել Է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկական ծառայության Ալթայե-Սայանսկիի մասնաճյուղում: Ալթայե-Սայանսկիի մասնաճյուղի օպերատիվ մշակման տվյալներով՝ 6,4 մագնիտուդով երկրաշարժի Էպիկենտրոնը, որը գրանցվել Է հունիսի 20-ին Երեւանի ժամանակով 21:06-ին, գտնվել Է Նոր Զելանդիայի Հյուսիսային կղզու Տաուրանգ քաղաքից 1045 կիլոմետր դեպի հյուսիս-արեւելք եւ Կերմադեկ կղզեխմբի կազմում գտնվող Ռաուլ կղզուց 90 կիլոմետր դեպի հարավ-արեւելք: Էպիկենտրոնում ցնցումների ինտենսիվությամբ երկրաշարժը գնահատվում Է որպես «բավականին ուժեղ»: Հունիսի 20-ին 8,8 մագնիտուդով երկրաշարժ Է գրանցվել Երեւանի ժամանակով 21:25-ին, դրա Էպիկենտրոնը գտնվել Է Տաուրանգից 980 կիլոմետր դեպի հյուսիս-արեւելք, Ռաուլ կղզուց 118 կիլոմետր հարավ: Երկրորդ երկրաշարժը Էպիկենտրոնում ցնցումների ինտենսիվությամբ գրանցվել Է որպես «ավերիչ»: Ինչպես հաղորդվել Է, աղեղնաձեւ կղզեխմբի մերձակայքում երկրաշարժերը պարբերաբար տեղի են ունենում մարտի սկզբից ի վեր: Ամենաուժեղ երկրաշարժը, որն այնտեղ տեղի Է ունեցել մարտի 4-ին, եղել Է 8,1 մագնիտուդով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր