00:00:00

Շրի Լանկայում կոնտեյներներ փոխադրող նավի խորտակումը զգալի վնաս է հասցրել մոլորակին. ՄԱԿ

21:37, 20 հունիս 2021 Աշխարհ

Շրի Լանկայում կոնտեյներներ փոխադրող նավի խորտակումը, որը հրկիզվել է Կոլոմբոյից քիմիկատներ տեղափոխելու ժամանակ, զգալի վնաս է հասցրել մոլորակին՝ արտանետելով վտանգավոր նյութեր էկոհամակարգում: Այդ մասին հայտարարել է Շրի Լանկայում ՄԱԿ-ի ներկայացուցիչ Խանա Սինգեր Խամդին, հաղորդում է AFP-ն: Սինգապուրի դրոշի ներքո երթեւեկող X-Press Pearl նավը խորտակվել է անցած շաբաթ հրկիզվելուց մեկ ամիս անց, ինչն առաջացրել է մտահոգություններ հնարավոր բնապահպանական աղետի վերաբերյալ: ՄԱԿ-ը հայտարարել է, որ համակարգում է միջազգային ջանքերն ու օգնում Շրի Լանկային վնասը գնահատելու, վերականգնելու եւ հետագայում այդպիսի աղետները կանխարգելելու հարցում: «Այդպիսի արտակարգ բնապահպանական իրավիճակը լուրջ վնաս է հասցնում մոլորակին էկոհամակարգում վտանգավոր նյութեր արտանետելու պատճառով»,-հայտարարել է Խանա Սինգեր Խամդին: «Դա իր հերթին սպառնում է կյանքին եւ առափնյա շրջանների բնակչության գոյատեւման միջոցներին»: Շրի Լանկան արդեն ներկայացրել է X-Press Feeders ընկերության դեմ հայց 40 միլիոն դոլարի չափով մայիսի 20-ին բռնկված հրդեհի ծախսերի մի մասը մարելու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր