00:00:00

ՌԴ դեսպանը վերադարձել է ԱՄՆ

20:36, 20 հունիս 2021 Աշխարհ

ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը ժամանել է Վաշինգտոն: Մարտին երկրների հարաբերությունների սրացումից հետո նա կանչվել էր Մոսկվա՝ խորհրդակցությունների համար: Դ եսպանը հիմնական խնդիրներից մեկն է համարել ռազմավարական կայունության վերաբերյալ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի միջև պայմանավորվածությունների իրականացումը: Այս մասին գրում է «Կոմերսանտ» պարբերականը: «Մեր հիմնական խնդիրներից մեկը ռազմավարական կայունության վերաբերյալ երկու նախագահների համատեղ հայտարարության ամենաարագ, բայց ամենակարևորը` որակյալ և արդյունավետ իրականացումն է»,-ասել է Անտոնովը: Դեսպանի խոսքով՝ Ռուսաստանը և Միացյալ Նահանգները ծրագրում են արագորեն անցկացնել «առաջին խորհրդակցությունները»: Մոսկվան հույս ունի, որ երկխոսությունը կօգնի բացահայտել, թե «համաշխարհային անվտանգության ոլորտում ինչ պայմանավորվածություններ են հնարավոր»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր