00:00:00

Կառավարությունն ընդունել է ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին որոշում

01:29, 04 մայիս 2018

ՀՀ կառավարությունն ընդունել է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին որոշում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, որոշումն ընդունվել է գործադիրի մայիսի 3-ի նիստում: Որոշմամբ հայտարարվում է 2018 թվականի մայիս-հուլիս ամիսներին Հայաստանի Հանրա­պետության արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև 2018 թվականի հունիսի 30-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2018 թվականի հունիսի 30-ը ներառյալ: Միևնույն ժամանակ, նախատեսվում է 2018 թվականի ամառային զորակոչի շրջանակներում զորացրել օրենքով սահմանված ժամկե­տում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծա­ռա­յու­թյուն անցած զինծառայողներին, այլընտրանքային աշխատանքային ծառայությունից արձակել սահմանված ժամկետում այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցած ծառայողներին: 2018 թվականի ամառային զորակոչի կազմակերպման նպատակով կստեղծվի հանրապետա­կան զորակոչային հանձնաժողով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր